Հոկտեմբերի 14-ին՝ ժամը 04:10-ի սահմաններում, Մոսկվա-Երեւան երթուղին իրականացնելիս Վլադիկավկազ-Բեսլան շրջանցիկ ավտոճանապարհի 8-րդ կմ-ին «Մերսեդես Բենց» մակնիշի մարդատար ավտոբուսը բախվել էր ավտոճանապարհի աջ կողմում կայանված «Սկանիա R420LA4X2HNA» մակնիշի՝ ավտոմեքենաներ տեղափոխող բեռնատարին, որի առաջամասն էլ բախվել էր առջեւում կայանված «Լեքսուս LX 570» մակնիշի ավտոմեքենային:
Վթարի հետեւանքով մահացել էին ավտոբուսի վարորդը եւ 4 ուղեւոր, որոնցից 3-ը՝ ազգությամբ ռուս, ՌԴ քաղաքացի, իսկ 2-ը, այդ թվում՝ ավտոբուսի վարորդը, ազգությամբ հայ, ՀՀ քաղաքացի:
Այսօր Տրանսպորտի, կապի և ՏՏ-ի նախարարի, փոխնախարարի և առողջապահության փոխնախարարի մասնակցությամբ տեղի ունեցավ ասուլիս-քննարկում ուղղված տեղի ունեցած ողբերգական դեպքին:
Մանրամասները՝ ArmLur.am-ի տեսանյութում: