Վկան դատարանում տված ցուցմունքով հակասում էր ինքն իրեն. որոշվեց գործով մյուս վկային բերման ենթարկել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Կենտրոն և Նորք Մարաշ ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ կայացավ «Հիմնադիր խորհրդարան»-ի անդամ Գևորգ Սաֆարյանի գործով հերթական դատական նիստը:
Այսօրվա նիստին վկա Արտյոմ Քոչարյանը ցուցմունք տվեց, որը հակասում էր նախաքննության ընթացքում իր իսկ տված ցուցմունքին:

Վկան նշել էր և դատարանում էլ հայտարարեց, որ չի տեսել ոստիկանին հարվածող անձի դեմքը, սակայն նախաքննական ցուցմունքում նշել էր նրա տարիքը:

Փաստաբան Տիգրան Հայրապետյանը նաև նկատեց, որ վկան իր նախկին ցուցմունքում  բոլորովին այլ բաներ է ասել, իսկ այսօր դատարանում հակասում է ինքն իրեն:

Վկան հաճախակի էր կրկնում, որ երկար ժամանակ է անցել և դեպքի որոշ մանրամասներ հասցրել է մոռանալ, օրինակ մոռացել էր, որ նախկինում տեսել էր, որ ոստիկանը հարվածում է քաղաքացուն, իսկ այսօր դատարանում հիշում էր միայն քաղաքացու հարվածը ոստիկանին:

Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց, որ հաջորդ նիստին պետք է ներկայանա նաև մյուս վկան, ում նկատմամբ կայացվեց  բերման ենթարկելու որոշում:

Հաջորդ դատական նիստը կկայանա հոտկտեմբերի 25-ին, 15.00-ին:

Լիլիթ Շաբոյան




Լրահոս