
Օլիմպիական փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը հաջող վիրահատության է ենթարկվել Գերմանիայում: Այս մասին ֆեյսբուքյան էջում հայտնել է մարզական Արսեն Բադալյանը, ով Միհրան Հարությունյանի հետ Գերմանիայում է:
«Վիրահատությունն ավարտված է: Շնորհակալություն բժիշկ Գերդին կատարած աշխատանքի համար: Առջևում վերականգնողական երկարատև փուլն է, որը կտևի մի քանի ամիս: Ամեն բան նորմալ է»,- գրել է Բադալյանը: