
«Հրապարակ» օրաթերթը գրում է. «ՊԵԿ նորանշանակ նախագահ Վարդան Հարությունյանն սկսել է կադրային փոփոխությունները: Լավատեղյակ աղբյուրից հայտնի դարձավ, որ աշխատանքից ազատվել է Ստուգումների կազմակերպման եւ դիտարկման վարչության պետ Արտակ Անդրեասյանը:
Նրան նախկին նախագահ Հովիկ Հովսեփյանը ՊԵԿ էր բերել նախագահի վերահսկողական ծառայությունից: Արտակ Անդրեասյանն «Արդշինինվեստբանկի» նախկին կառավարիչ Արամ Անդրեասյանի որդին է»:
Ավելի մանրամասը՝ թերթի այսօրվա համարում