Որն էր գլխավոր դատախազի տեղակալի հեռացման պատճառը. նրան կփոխարինի Գագիկ Հարությունյանի որդին. «Հրապարակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Նորանշանակ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն օրերս ազատել է տեղակալ Էմիլ Բաբայանին, ու թեեւ նրանք խաղաղ են բաժանվել, սակայն բոլորին պարզ է, որ հենց այնպես ոչ մեկն աշխատանքից ազատման դիմում չի գրում: Մեր տեղեկություններով՝ Էմիլ Բաբայանի պաշտոնանկության պատճառն այն է, որ նորանշանակ դատախազը նրան համարում է նախորդի՝ Կոստանյանի կադրը: Մեր աղբյուրը վստահեցնում է, որ ոչ թե բացահայտ կոնֆլիկտ է եղել, այլ պարզապես այնպիսի պայմաններ եւ իրավիճակ են ստեղծել, որ Բաբայանն ինքնակամ դիմում գրի:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն` այդ պաշտոնին կարող է նշանակվել ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի որդին` Արտակ Հարությունյանը, որն այժմ ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիոն եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետն է: Թեպետ ոմանք կարծում են, որ ճիշտ կանեն` կրճատեն այդ հաստիքը: Ժամանակին դատախազությունում մի տեղակալի պաշտոն ավելացրել էին հատուկ Գեորգի Կուտոյանի միքանիժամյա պաշտոնավարման համար, որպեսզի նրան կարողանան ԱԱԾ պետ նշանակել։ Ապա այս հաստիքն զբաղեցրեց Արթուր Դավթյանը»:

Ավելի մանրամասն` թերթի այսօրվա համարում:




Լրահոս