«168 ժամ» թերթը գրում է. ««Իմ ցանկությունն է, որ մեր երկրի կառավարությունը հաջողված լինի, որովհետև կառավարության գործունեությունն ամեն դեպքում ազդում է բոլորի վրա»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել Է Աժ ՀՀԿ-ական պատգամավոր, Աժ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը՝ հերքելով մամուլում հայտնված տեղեկությունները, թե ՀՀԿ խորհրդի նիստի ժամանակ բախում Է եղել Կարեն Կարապետյանի և Վարդան Այվազյանի միջև, մասնավորապես՝ գազի գնի հետ կապված։
Մեր ճշտող հարցին, թե ուրեմն ոչ մի հակամարտություն չկա՞, Վ.Այվազյանը պատասխանեց. «Իմ ու պարոն Կարապետյանի միջև՞։ Բայց ինչի՞ պետք է լինի, ի՞նչ է՝ ինքն իմ բիզնեսի ոլորտի վրա՞ է նստած, ես՝ ի՞ր բիզնեսի։ Բացարձակ։ Ես ասում եմ՝ ինչ-որ մեկը հարցը մի քիչ սխալ է հասկացել, կիսատ-պռատ ասել է, մյուսն էլ կիսատ-պռատ ըմբռնել ու գրել է։ Սենսացիա են ման գալիս։ Եթե մեր մեջ հակամարտության խնդիր լիներ, ո՞նց կարող է պատահի՝ նորից իրար հետ մի ժամ քննարկենք»»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։