ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարել է, որ ԱՄՆ-ն Հարավային Կորեայում հակահրթիռային պաշտպանական համակարգեր (ՀՀՊ) կտեղակայի՝ ի պատասխան Հյուսիսային Կորեայի գործողությունների, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն «որքան հնարավոր է արագ» կտեղակայի THAAD համակարգը Հարավային Կորեայում:
Քերին ընդգծել է, որ ԱՄՆ-ն կանի անհրաժեշտ ամեն ինչ, որպեսզի պաշտպանի իրեն և հարգի անվտանգության ոլորտում իր պարտավորությունները՝ տրված դաշնակիցներին, այդ թվում՝ Հարավային Կորեային:
ԱՄՆ պետքարտուղարը հավելել է, որ բոլոր երկրները պետք է պատասխանատվություն կրեն համագործակցության և Հյուսիսային Կորեայի դեմ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից սահմանված պատժամիջոցների իրականացման համար: