Թրամփն ու Քլինթոնը բանավիճել են զենքի, ներգաղթի և Պուտինի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ԱՄՆ նախագահի թեկնածուներ Հիլարի Քլինթոնն ու Դոնալդ Թրամփը 20 օրվա ընթացքում երրորդ և վերջին հեռուստադեբատների ժամանակ բանավիճել են զենքի, ներգաղթի, աբորտների և Պուտինի մասին, գրում է BBC-ն:

Հեռուստադեբատները սկսվել են զենքի կրման իրավունքի մասին հարցով:

Թրամփն ասել է, որ կպաշտպանի  զենքի կրման մասին սահմանադրության երկրորդ փոփոխությունը: Քլինթոնը կարծիք է հայտնել, որ առավել խիստ վերահսկողությունը չի հակասում հիմնական օրենքի փոփոխությանը: Նա առաջարկել է ստուգել զենք կրողներին:

Աբորտների մասին խոսելիս՝ Քլինթոնը խոստացել է պաշտպանել այդ իրավունքը: Թրամփը վստահություն է հանդես է եկել «կյանքի համար»  և խոսել աբորտների համար կանանց «պատժելու» անհրաժեշտության մասին:

ԱՄՆ նախագահի թեկնածուները տարբեր կարծիքներ են հայտնել նաև ներգաղթի վերաբերյալ:  Թրամփը կոչ է արել պատ կառուցել՝ ներգաղթյալների հոսքը դադարեցնելու համար: Քլինթը  նկատել է, որ անօրինական ներգաղթյալների արտաքսումը բռնի ուժով բաժանում է մի ամբողջ ընտանիքի:

Նրանք նաև անդրադարձել են Ռուսաստանի հետ հարաբերությունների մասին հարցին:

Պատասխանելով Թրամփի այն դիտարկմանը , որ Պուտին «չի հարգում» Քլինթոնին, դեմոկրատական կուսակցության թեկնածուն ասել է, որ ՌԴ նախագահը պարզապես ցանկանում էր, որպեսզի նախագահական աթոռին նստեր իր «խամաճիկին»՝ նկատի ունենալով Թրամփին:

CNN-ի փոխանցմամբ՝ հեռուստադեբատների արդյունքում հաղթանակ է տարել ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնը՝ 52-39 ձայների հարաբերակցությամբ:




Լրահոս