Ալիևի հայտարարությունը հակասում է պաշտպանության նախարարի հռետորաբանությանը. Թոմաս դե Վաալ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ռոսիա սեգոդնյա»-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից արված հայտարարությունը հակասում է պաշտպանության նախարարի հռետորաբանությանը: Այս մասին Vesti.az-ն ասել է «Քարնեգի» կենտրոնի Կովկասի հարցերով փորձագետ Թոմաս դե Վաալը:

«Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի և ինքնավար հանրապետություն ստեղծելու մասին գաղափարները քննարկվում էին դեռևս 1988թ., սակայն դրանք մերժվեցին, և դժվար է պատկերացնել, թե որքանով է այն այժմ ընդունելի»,-ասել է նա:

Նա նաև նշել է, որ տպավորում է Ադրբեջանի նախագահի հայտարարությանը տոնայնությունը, քան դրա բովանդակությունը: «Այն, որ Ալիևը խոստովանում է Ղարաբաղի հայերի իրավունքը, լավ է, և դա հակասում է պաշտպանության նախարարի հայտարարությանը»,-եզրափակել է Վաալը:




Լրահոս