ԼՂ հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում արտաքին ներդրումների հարցում. Պյոտր Սվիտալսկի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանը պետք է որոնի աճը խթանող այլ շարժիչներ, շեշտադրում անի բավարար տնտեսական աճի տեմպ ունենալու վրա, որպեսզի կարողանա հաղթահարել տնտեսական և սոցիալական բազմաթիվ առկա խնդիրները

«Ազատ շուկայական տնտեսություն․ Հայաստանի ապագայի տեսլականը» թեմայով տնտեսական խորհրդաժողովի ընթացքում ասաց  ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին.  «Երկու կարևոր աճի հնարավորություններ կան: Առաջինը՝ փոքր և միջին բիզնեսի զարգացումն է: Եվրամիությունում ՓՄՁ-ները զբաղվածության 60-ից 70 տոկոսն են կազմում, իսկ ՀՀ-ում՝ միայն 30 տոկոսը։ Այս առումով Հայաստանը հետ է մնում Մոլդովայից, Վրաստանից, նույնիսկ Բելառուսից: Ուստի պատահական չէ, որ ԵՄ-ն ծրագիր է սկսում ՓՄՁ-ների աջակցության համար, որ նրանց համար հեշտանա ֆինանսական աջակցություն որոնելը: Հայաստանում ՓՄՁ-ները ուշադրության կարիք ունեն»:

Անդրադառնալով երկրորդ գործոնին` դեսպանը նշեց, որ դա վերաբերում է արտաքին ներդրումներին. «Արտքաին ներդրումները շատ ավելի հզոր են, քան ներկայիս գոյություն ունեցող թվերը, սրան նպաստող շատ գործոններ կան, որոնք պետք է հաղթահարել ներդրումներ երկիր բերելու համար, նմանատիպ խոչընդոտ է՝ քաղաքական հարցերը:

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն այն գործոններից է, որը դեր է խաղում ներդրումների համար, բայց մենք հավատում ենք, որ պոտենցիալն իրականում շատ ավելի մեծ է»:

Դեսպանի խոսքով` իրենց առաջնային նպատակն է վերացնել խոչընդոտները, որոնք խանգարում են բիզնես գործունեությանը Հայաստանում. «Սա հենց այն է, ինչ վարչապետը նկատի ուներ, բիզնես միջավայրը բարելավվելու մասին խոսլեիս, եթե սա չկատարվի՝ արտաքին ներդրողները Հայաստան չեն գա»:




Լրահոս