Երևանում ռուսական համարանիշներով BMW X6-ը այրվել է. shamshyan.com

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր՝ հոկտեմբերի 20-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ shamshyan.com-ի փոխանցմամբ` ժանը 10։50-ի սահմաններում Վաղարշյան և Ավետ Ավետիսյան փողոցների խաչմերուկում դեռևս անհայտ պայմաններում հրդեհ է բռնկվել BMW X6 մակնիշի Օ292 AB 750 RUS համարանիշի ավտոմեքենայում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել թիվ 5 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 2 մարտական հաշվարկով։

Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցները՝ փրկարար ծառայության կապիտան Ալիկ Սարգսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև Երևանի 1-03 շտապօգնության բրիգադը։ Բարեբախտաբար, հրդեհի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:




Լրահոս