Անզեն գրոհայիններն ու վիրավոր խաղաղ բնակիչները սկսել են լքել Սիրիայի Հալեպ քաղաքը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Անզեն գրոհայինները, ինչպես նաև մի խումբ խաղաղ բնակիչներ, ովքեր վիրավոր են և հիվանդ, սկսել են լքել Հալեպի արևելյան թաղամասերը հատուկ միջանցքներով, որոնք համաձայնեցվել են սիրիական բանակի և ռուսական կողմի կողմից»,-ասվում է հաղորդագրության մեջ:
ՌԴ ՊՆ-ն Հալեպից օնլայն հեռարձակում է սկսել, որում ցուցադրվում է, թե ինչպես են գրոհայինները լքում Հալեպը:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ-ում հայտնել էին, որ Հալեպում կստեղծվեն բոլոր պայմանները խաղաղ բնակիչներին տարհանելու համար: