
Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում բնակիչները ստիպված են տեղաշարժվել նավակներով, գրում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Ադրբեջանական ԶԼՄ-ները ներկայացրել են սոցցանցերում տեղադրված լուսանկարներն ու տեսանյութերը, որտեղ ցուցադրվում են Բաքվում տեղի ունեցած հորդառատ անձրևների հետևանքները:
Lenta.az-ի փոխանցմամբ՝ ամենատպավորիչ լուսանկարն արվել է Բինագադինսկի շրջանում, որտեղ բնակիչները «երթևեկում են» նավակներով: