«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության եւ Մատենադարանի համագործակցության արդյունքում տասը գիդ-էքսկուրսավարներ կվերապատրաստվեն Գերմանիայում: Այս մասին հայտնում է IDeA հիմնադրամ, Հանրային կապերի բաժինը:
«Ավրորա» նախաձեռնությունը ԵրևանիՄեսրոպՄաշտոցիանվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտին20 հազար դոլարի դրամաշնորհը որոշել է տրամադրել հոկտեմբերի 8-ին`Սուրբ Թարգմանչաց տոնին՝ միանալովՀայաստանի մշակութային արժեքներնօտարերկրացիներին լավագույնս ներկայացնելու ջանքերին:
Դրամաշնորհի միջոցով ֆինանսավորվելու է Մատենադարանի տասը գիդ-էքսկուրսավարների դասընթացը Գերմանիայում: Դասընթացի շրջանակում նրանք կայցելեն թանգարաններ և մշակութային կենտրոններ՝ ծանոթանալու թանգարանային կառավարման և ներկայացման նորագույն սկզբունքներին, ինչպես նաև զարգացնելու օտար լեզուներով աշխատող գիդ-էքսկուրսավարների անհրաժեշտ հմտությունները:
«Մատենադարանը, լինելովգիտականկառույց, կարևորում է տեղեկատվության մատուցման որակը և ճշգրտությունը: Մենքմեծուշադրությունենքդարձնումգիդերիմասնագիտականպատրաստվածությանը: Այս համագործակցությունը մեզ համար չափազանց կարեւոր է, և մենք ուրախ ենք, որ այն աստիճանաբար ստանում է ռազմավարական բնույթ»,- նշել էթանգարանային կառավարման գծով Մատենադարանի տնօրենի խորհրդական Արա Խզմալյանը։
Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտը՝ Մատենադարանը, որպեսգիտականևմշակութայինկենտրոնունիօտարերկրյազբոսաշրջիկներիամենամեծ հոսքը։
«Դրամաշնորհի տրամադրման որոշումը Սուրբ Թարգմանչաց տոնինկայացնելն ավելին, քան խորհրդանշական է: Այս դրամաշնորհով մենք հպարտությամբ շարունակում ենք 5-րդ դարի թարգմանիչների ավանդույթները` ամրապնդելով հայերի և Հայաստանի տեղը համաշխարհային մշակույթի մեջ: Հայաստանիմշակութայինժառանգությունըլավագույնսներկայացնելը որակավորված գիդ-էքսկուրսավարների միջոցով շատ կարևոր է, և այն համընկնում է մեր նախաձեռնության որդեգրած սկզբունքների հետ», – ասելէ «Ավրորա» մարդասիրականնախաձեռնությանհամահիմնադիրՌուբենՎարդանյանը։
«Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը և Մատենադարանն առաջին անգամը չէ, որ համագործակցում են: Հիշողության պահպանման «Armenian Memory Act» նախագծի շրջանակում 2015 թվականին ինստիտուտը, ստանալով 25 հազար դոլարի դրամաշնորհ, ձեռք է բերել ձեռագրերի թվայնացման հատուկ սարքավորում՝ դրանք դարձնելով առավել հասանելիհետազոտողների ու հանրության համար:Արդեն շուրջ 700 ձեռագիր մատյան և հազվագյուտ արխիվային փաստաթղթեր են թվայնացվել ծրագրի օգնությամբ. թվայնացման գործընթացը շարունակվում է:«Ավրորա» նախաձեռնության Հիշողության պահպանման «Armenian Memory Act» ծրագիրն ուղղված է պահպանելու հայկական ժառանգության մասին փաստող արխիվների և փաստաթղթերի պահպանմանն ու գործածմանը: