
Վաշինգտոնում Ջոն Հոփկինսկի համալսարանի Կենտրոնական Ասիայի և Կովկասի ինստիտուտի և ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանատան աջակցությամբ տեղի է ունեցել «Ադրբեջան և Կովկաս՝ հայացք դեպի առաջ» թեմայով համաժողովը:
Իր ելույթում ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպան Էլլին Սուլեյմանովն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության թեմային:
«Առկա ստատուս-քվոյի փոփոխություն, ադրբեջանական տարածքների վերադարձ, հայկական և ադրբեջանական համայնքների գոյակցություն: Դա առավել ձեռնտու կլինի հայ ժողովրդի համար: Պաշտոնական Երևանը՝ վնասելով խաղաղ գործընթացը, իրականում վնաս է հասցնում իր անկախությանը»,-ԱՊԱ-ն մեջբերում է Սուլեյմանովի խոսքը: