
Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպաններ Ժերար Պիկեն ու Ժորդի Ալբան բուժզննում են անցել,- հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը:
Իսպանացիները վնասվածքների պատճառով փոխարինվել էին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի՝ «Մանչեսթեր Սիթիի» հետ հանդիպման առաջին կեսում:
Պիկեն սրունքաթաթի կապանի ձգվելու պատճառով բաց կթողնի երեք շաբաթ, իսկ Ալբային ազդրի վնասվածքից ապաքինվելու համար անհրաժեշտ կլինի 2 շաբաթ: