Արսեն Հակոբյանը մեղադրվում է այն բանի համար, որ հանդիսանալով թիվ 5 երթուղային տաքսու վարորդ նա 2012 թ. հունիսի 6-ի առավոտյան` երթուղում սահմանված կարգով երթևեկելու հետ կապված հարաբերությունների շուրջ վիճաբանել է նույն երթուղու վարորդներ` Արտակ Սաղաթելյանի և Վրեժ Պողոսյանի հետ, որոնց կողմից ծեծի է ենթարկվել: Այս մասին ArmLur.am-ը տեղեկանում է «Դատալեքս» տեղեկատվական համակարգից:
Դեպքից հետո նա Երևան-Արշտարակ մայրուղու վրա գտնվող, նախկին ՀՀ ՊՆ շենքին հարակից տարածքում ժամադրել է նրանց` նախապես հանդիպման մասին տեղյակ պահելով իր ընկերներին:
Տղամարդիկ հանդիպման ժամանակ շարունակել են վիճաբանել, որի ընթացքում Արսեն Պողոսյանը հարվածել է Վ.Պողոսյանին, ինչի արդյունքում Պողոսյանը ստացել է գանգուղեղային փակ վնասվածք և մահացել:
Դատարանն ուսումնասիրելով փաստերը որոշել է Արսեն Հակոբյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետով և պատիժ նշանակել ազատազրկում 7 (յոթ) տարի ժամկետով: