
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն աջակցել է Դոնբասում ԵԱՀԿ առաքելություն տեղակայելու գաղափարը: Այս մասին, ինչպես հայտնում է «Ինտերֆաքս»-ը, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
«Խաղաղապահ առաքելության գաղափարին, իսկապես, հավանություն է տվել ՌԴ նախագահը»,-ասել է Պեսկովը Բեռլինում «Նորմանդյան քառյակի» առաջնորդների հանդիպման արդյունքներով:
Նրա խոսքով՝ Պուտինը կոչ է արել օգտագործել ԵԱՀԿ-ում Գերմանիայի նախագահությունը՝ այդ հարցի ակտիվացման համար: