«Նա երկու անգամ ընդունվել է աշխատանքի, երկու անգամ էլ ազատվել». Սոթքի ոսկու հանքի տնօրենը` հացադուլ հայտարարած Արմեն Երանոսյանի մասին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օրերս Վարդենիս քաղաքի բնակիչ Արմեն Երանոսյանն աշխատանքից ազատվելու պատճառով դիմել էր ծայրահեղ քայլի, հայտարարել էր հացադուլ և կարել շրթունքները:

Դեպքի առնչությամբ ArmLur.am-ը զրուցեց Սոթքի ոսկու հանքի տնօրեն Արմեն Մելքոնյանի հետ: «Սա առաջին դեպքը չէ: Նա երկու անգամ է ընդունվել աշխատանքի,  երկու անգամ էլ ազատվել է: Նախորդ անգամ աշխատանքից երկար ժամանակով դուրս չի եկել` համաձայն աշխատանքային օրենսգրքի 110-րդ հոդվածի 5-րդ կետով, իսկ այս մյուսը նույն հոդվածի 8-րդ կետով` աշխատանքի վայրում հարբած վիճակում գտնվելու համար»,-նշեց Մելքոնյանը:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ Արմեն Երանոսյանը մեկ անգամ աշխատել է 26 օր, երկրորդ անգամ` 2 տարի 10 ամիս:

«Եվ նրան միայն կարող  է վերականգնել հիմնարկձեռնարկության գլխավոր տնօրենը: Ես իրենից թույլտվություն կվերցնեմ, վաղը կպատասխանեմ»,-հավելեց վերջինս:

 




Լրահոս