
Մոսկվա-Երևան ավտոբուսի վթարի հետևանքով տուժած Հայաստանի չորս քաղաքացիներից մեկն այսօր Ռուսաստանի Դաշնության Վլադիկավկազի շտապօգնության կլինիկական հիվանդանոցից տեղափոխվել է Հայաստան։
Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության լրատվական ծառայությունից:
Աչքի վնասվածքով տուժածին Հայաստանի սահմանին դիմավորած շտապօգնության մեքենան նրան տեղափոխել է Ս.Մալայանի անվան ակնաբուժական կլինիկա:
Կատարվում են համալիր հետազոտություններ։
Նշենք, որ վթարից տուժած ՀՀ մյուս քաղաքացիները շարունակում են ողջ ծավալով անհրաժեշտ բուժումը ստանալ Բեսլանի բազմապրոֆիլ հիվանդանոցում։ Նրանց վիճակը գնահատվում է միջին ծանրության։