
Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հրապարակել է ազգային հավաքականների դասակարգման թարմացված աղյուսակը: Հայաստանի ազգային հավաքականը նահանջել է 13 աստիճանով և այժմ գտնվում է 125-րդ հորիզոնականում:
Նախորդ հրապարակումից հետո Հայաստանի հավաքականը 2018թ. աշխարհի առաջնության ընտրական փուլում պարտվել էր Ռումինիային (0:5) և Լեհաստանին (1:2): Դասակարգման աղյուսակի առաջատարը Արգենտինայի հավաքականն է, որին հաջորդում են Գերմանիան ու Բրազիլիան: