Դպրոցի տնօրենը 22-ամյա երիտասարդի է դանակահարել. վերջինիս վիճակը ծայրահեղ ծանր է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

armtimes.com-ը գրում է, որ երեկ երեկոյան դանակահարության դեպք է գրանցվել Երեւանի Աջափնյակ համայնքում: Դանակահարվել է Հրազդանի բժշկական կենտրոնի բժիշկներից մեկի՝ Տիգրան Սահակյանի որդին՝ 22-ամյա Լեւոն Սահակյանը: Վերջինս Սեւան քաղաքի բնակիչ է:

Ոստիկանության լրատվականից  հայտնել են, որ «Արմենիա» բժշկական կենտրոնից երեկ՝ ժամը 23:20-ի սահմաններում, ահազանգ են ստացել, որ կրծքավանդակի ձախ եւ ազդրի աջ հատվածներում կտրած-ծակած վերքերով իրենց մոտ է տեղափոխվել Լեւոն Սահակյանը: Վերջինս բժիշկներին նախ ասել է, որ վայր է ընկել, սակայն հետո, երբ իրավապահները հիվանդանոց են հասել՝ բժիշկներն ասել են, որ նա ի վիճակի չէ բացատրություն տալու:

Դպրոցում, որտեղ դանակահարվել է 22-ամյա երիտասարդը, աշխատում է նրա նշանածը՝ Սեւանի բնակիչ Անի Ղ.-ն: Վերջինս աշխատավարձի հետ կապված խնդիրներ է ունեցել եւ նրա նշանածը որոշել է գնալ այնտեղ ու հասկանալ պատճառը: Դպրոցի տնօրեն, Վան հեռուստաստուդիայի ղեկավար Վահան Ղազարյանը նրան հանդիպման է կանչել, որից հետո Լեւոն Սահակյանը վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:

Նշենք, որ ArmLur.am-ի տեղեկություններով երիտասարդի վիճակը ծայրահեղ ծանր է:

Լուսանկարում  Վահան Ղազարյանն է:




Լրահոս