
Իսպանիայի հավաքականի պաշտպաներ Խորդի Ալբան ու Ժերար Պիկեն առաջիկայում չեն օգնի «Բարսելոնա»-ին:
Ակումբի կայքը հայտնում է, որ 2 ֆուտբոլիստներն էլ վնասվածք էին ստացել անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի դեմ Չեմպիոնների լիգայի երրորդ տուրի խաղում՝ փոխարինվելով առաջին խաղակեսում:
Ալբան ձգել է ազդրի ստորին հատվածի մկանը և չի կարողանա խաղալ 2 շաբաթ, իսկ Պիկեն 3 շաբաթ բաց կթողնի սրունքաթաթային հոդի վնասվածքի պատճառով: