
Եվրոպա լիգայի խմբային փուլի 3-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 4:1 հաշվով հաղթել է «Ֆեներբախչե»-ին:
Հայտացուցակից կրկին բացակայել է Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Մանչեսթերյան թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մանրամասնել է, թե հայ ֆուտբոլիստի բացակայությունն ինչով է պայմանավորված.
«Միկին երկար ժամանակ չի խաղացել: Այս կազմը լավ է խաղում: Մի բան է վնասվածք չունենալը, մեկ այլ բան պաշտոնական հանդիպմանը պատրաստ լինելը»,- նշել է պորտուգալացի ֆուտբոլիստը: