«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Մեր տեղեկություններով՝ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը բանկերին ստիպում է վճարել աշխատակիցների կուտակային գումարները կենսաթոշակային ֆոնդերին: Վերջերս նա հանդիպել է բանկերի ղեկավարների հետ, ասել, որ պետք է սկսել վճարել կուտակայինները: Մինչդեռ 1974թ. հունվարի 1-ին եւ դրանից հետո ծնված անձն իրավունք ունի հրաժարվելու մինչեւ 2018 թվականի հուլիսի 1-ը սոցիալական վճար կատարելու պարտականությունից՝ հարկային մարմնին ներկայացնելով համապատասխան դիմում:
Կուտակային կենսաթոշակայինին աշխատավարձից 5 տոկոս գումար գանձելու պարտադրանքը վատ է ընդունվել բանկերի շարքային աշխատակիցների կողմից, որոնք չգիտեն, թե ինչպես դրա դեմն առնեն»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: