Այս տարվա արդյունքներով տնտեսական աճի աննախադեպ ցածր մակարդակ է արձանագրվել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Այս տարվա հունվար-սեպտեմբեր ամիսների արդյունքներով տնտեսական աճի` վերջին յոթ տարիների համար աննախադեպ ցածր մակարդակ է արձանագրվել: Ինչպես հայտնի է՝ պաշտոնական վիճակագրությունում տնտեսական աճը ներկայացվում է «տնտեսական ակտիվության ցուցանիշ» անվան ներքո: Եվ այս տարվա 9 ամիսների արդյունքով տնտեսական ակտիվության ցուցանիշը, անցած տարվա համեմատ, աճել է ընդամենը 1,6 տոկոսով:

Նկատենք, որ ավելի ցածր ցուցանիշ վերջին յոթ տարիների կտրվածքով արձանագրվել էր հեռավոր 2009 թվականին, երբ միջազգային տնտեսական ճգնաժամով պայմանավորված Հայաստանում երկնիշ տնտեսական անկում արձանագրվեց. մասնավորապես 9 ամիսների կտրվածքով տնտեսական անկումը կազմել էր 18,3 տոկոս: 9  ամիսների արդյունքներով գյուղատնտեսության համախառն արտադրանքի ծավալները 2,6 տոկոսով նվազել են, ինչը եւս պաշտոնական վիճակագրության տեսանկյունից աննախադեպ վատ ցուցանիշ է»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս