Նման գործելաոճով Ադրբեջանը ևս մեկ անգամ ապացուցում է, որ արհամարհում է, մերժում է Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմամավորվածությունները: Անդրադառնալով ադրբեջանական կողմի դիվերսիայի փորձին` լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
«Ադրբեջամը ևս մեկ անգամ հաստատում է, որ բանակցություններում խճճվել է և մտել է փակուղի, նաև ձախողվել է: Միջազգային հանրությունը պետք է խստորեն դատապարտի և պրեսինգի ենթարկի Ադրբեջանի նման գործելաոճը», – նշեց նա:
Շարմազանովի խոսքով` ՀԱՊԿ գագաթաժողովից հետո Ադրբեջանի նման պահվածքն անընդունելի է:
«Եթե սա է Ալիևի պատասխանը , ապա պետք է խիստ գնահատականներ հնչեն, և միջազգային հանրությունը հասկանա, թե ով է սրում իրավիճակը»: