Ֆրանսիան փոխել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահին, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով Բաքվում Ֆրանսիայի դեսպանատանը:
«ԵԱՀԿ ՄԽ ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիեին փոխարինել է Ստեֆան Վիսկոնտին»,-ասվում է դեսպանատան հայտարարության մեջ:
Դեսպանատանը չեն հստակեցրել, թե երբ դիվանագետը կստանձնի իր պարտավորությունները:
Վիսկոնտին վերջերս լքել է Լատվիայում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնը: Ավելի վաղ նա զբաղեցնում էր Սանկտ Պետերբուրգում Ֆրանսիայի գլխավոր հյուպատոսի պաշտոնը: