
Ադրեբաջանական կողմը շանտաժի միջոցով փորձում է հակամարտության վրա ուշադրություն հրավիրել: ArmLur.am-ի հետ զրույցում, անդրադառնալով այս գիշեր ղարաբաղա-ադրբեջանական սահմանում տեղի ունեցած դիվերսիային, այս մասին նշեց ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանը:
«Ադրբեջանը փորձում է հրաժարվել Վիեննայում և Սանկտ-Պետերբուրգում ձեռք բերված պայմանավորվածություններից և Ալիևին այլ բան չի մնում, քան նման գործողություններով երեսը փրկել կամ իրավիճակից դուրս գալու քայլեր ձեռնարկել: Նման բաները որևէ դրական ելք բանակցային պրոցեսներում բերել չի կարող», – նշեց նա:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան