Երիտասարդին դանակահարած դպրոցի տնօրենը մի քանի աշխատակցի ևս աշխատավարձ չի վճարել. մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Պատանի լրագրողների» դպրոցում դանակահարված  22-ամյա Լևոն Սահակյանի կյանքին վտանգ չի սպառնում, սակայն վիճակը շարունակում է մնալ կայուն ծանր:

ArmLur.am-ի հետ զրույցում Լևոնի հարազատները նշեցին, որ բժիշկները նախապես չեն հասկացել, որ թոքից բացի վնասված է եղել նաև սիրտը, քանի որ արյուն շատ քիչ է կորցրել, տղայի մոտ արձանագրվել է սրտի կանգ, սակայն բժիշկներին հաջողվել է փրկել նրա կյանքը:

Լևոն Սահակյանն այժմ գտնվում է «Արմենիա» ԲԿ-ի վերակենդանացման բաժանմունքում:

ArmLur.am-ի տեղեկություններով՝  դպրոցի աշխատակիցներից մի քանի այլ անձ ևս տնօրենի հետ համագործակցելուց աշխատավարձ չի ստացել: Տնօրենն այժմ ձերբակալված է և մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանության փորձ):

Ինչպես արդեն նշել էինք, դանակահարության պատճառը եղել է դրամական հարցի շուրջ վեճը. դպրոցի տնօրենը՝ Վահան Ղազարյանը, ամիսներ շարունակ չի վճարել աշխատակցին, իսկ նրա ընկերոջ պարզաբանման պահանջին ի պատասխան՝ դանակահարել է նրան՝ պատճառելով ծանր մարմնական վնաս:




Լրահոս