ՌԴ ԱԳՆ-ն հետ է կանչել Բելգիայի դեսպաn Ալեքս վան Մուեվենին: Այս մասին ասվում է ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական կայքում տեղակայված հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արտաքին գործերի առաջին տեղակալ Վլադիմիր Տիտովը Ռուսաստանում Բելգիայի դեսպանին է ներկայացրել բելգիական ռազմաօդային ուժերի ներգրավվածությունը Հալեպում իրականացրած ավիահարվածներին:
Տիտովը նշել է, որ ապշեցնում է Բելգիայի կողմից «ավիահարվածների համառ հերքումը»:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Հալեպում միջազգային կոալիցիայի ուժերի կողմից իրականցված ավիահարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում զոհեր կան: ՌԴ ՊՆ-ի տեղեկություններով՝ ավիահարվածին մասնակցել են Բելգիայի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: