
Սիրիայում իրականացված օպերացիան օգնեց բացահայտել ռուսական ռազմական տեխնիկայի թերությունները: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը:
Նրա խոսքով՝ կառուցողական և արտադրական թերությունները հայտնաբերվել են ռազմատեխնիկայի կիրառման ժամանակ: Շոյգուն նշել է, որ որոշ թերություններ արդեն վերացվել են:
Շոյգուն ընդգծել է, որ անհրաժեշտ միջոցներ կկիրառվեն բոլոր թերությունները վերացնելու համար: