
Սիրիացի զինվորականները մտադիր են խոցել թուրքական ինքնաթիռները երկրի օդային տարածքը խախտելու դեպքում, ասվում է Սիրիայի ՊՆ-ի տարածած հայտարարության մեջ:
«Թուրքիայի կողմից Սիրիայի օդային տարածքը կրկին խախտելու ցանկացած փորձ պատասխան հակահարված կստանա, և դա կիրականացվի ցանկացած հասանելի միջոցով»,-ասվում է հաղորդագրության մեջ:
Սիրիայի ՊՆ-ն բողոք է ներկայացրել «անպաշտպան քաղաքացիների հանդեպ իրականացվող մերկ ագրեսիայի» դեմ, խոսքը Սիրիայի տարածքում թուրքական ավիահարվածների մասին է: