Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Մադրիդի «Ռեալ»-ի միջև նոր պայմանագրի վերաբերյալ բանակցությունները ձգձգվում են, քանի որ կողմերը չեն կարողանում փոխհամաձայնության գալ:
Mirror-ը հայտնում է, որ պորտուգալացի հարձակվողի գործող համաձայնագիրն ավարտվում է 2018 թվականի ամռանը: Նա մտադիր է կարիերան ավարտել «Ռեալ»-ում և ցանկանում է պայմանագիրը երկարաձգել 5 տարով, սակայն ակումբն առաջարկում է 4-ամյա համաձայնագիր:
Եթե Ռոնալդուն կնքի նոր պայմանագիր, նրա տարեկան աշխատավարձը կկազմի 21 միլիոն եվրո՝ գումարած բոնուսներ: