Երևանաբնակ զինվորների շուրջ 1200 ծնող մեկնեց ԼՂՀ (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013 թվականից ամենամյա դարձած նախաձեռնությունն իրականացվեց նաև այս տարի: Քիչ առաջ Երևանի քաղաքապետարանի մոտից երևանաբնակ զինվորներին տեղափոխող 22 ավտոբուս ուղևորվեց Լեռնային Ղարաբաղ: Շուրջ 1200 ծնող հնարավորություն կունենա տեսնել իր որդիներին:

Մեկնելու նախապատրաստական աշխատանքներին անձամբ հետևում էին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու ՀՀ պաշտպանության փոխնախարար Դավիթ Տոնոյանը:

Նշենք, որ նախաձեռնությանը ներկա պետք է լիներ նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, սակայն վերջինս հակառակորդի կողմից ձեռնարկված դիվերսիոն ներթափանցման փորձերի պատճառով մեկնել է Լեռնային Ղարաբաղ:

Նաիրա Հովհաննիսյան, Հովսեփ Հովսեփյան, Նարեկ Սարգսյան




Լրահոս