Այս տարվա սեպտեմբերի 18-ին եւ հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրությունների արդյունքները ցույց տվեցին, որ երբեմնի «հզոր» ՀՀԿ-ի «ձայների ապահովման համակարգը» գնալով խափանվում է: Չնայած հանրապետականները «գոհ» են իրենց գրանցած արդյունքներից` ներկայացնելով այն համայնքներում ստացած ձայները` տոկոսներով, որտեղ իրենք «հաղթանակներ» են գրանցել, բայց 2012 եւ 2016 թվականներին տեղի ունեցած ընտրությունների արդյունքների համեմատությունը փաստում է իշխող ուժի տապալման մասին:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով` Հանրապետական կուսակցության հնաբնակների ազդեցության տակ գտնվող երիտթեւի ներկայացուցիչները (ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գլխավորությամբ), որոնց վստահված էր վերջին ՏԻՄ ընտրությունների քարոզչական գործառույթները, որի արդյունքում պետք է «մաքուր ձայներ հավաքեին», ինքնագոհ հայտարարում են, թե հաղթանակած են դուրս եկել այս ընտրություններից: Ավելին` անգամ խոսում են, որ իրենց կազմակերպած ընտրությունները գերազանցել են նախորդ ընտրություններին, որոնց կազմակերպման գործը վստահված էր ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանին:
Ընտրությունների արդյունքներից տեղյակ մարդու համար այստեղ մի տրամաբանական հարց է առաջանում. այդ ինչպե՞ս է նրանց հաջողել ունենալ արդյունավետ ընտրություններ, եթե գրանցած ցուցանիշները խայտառակ տարբերություն ունեն նախորդ ընտրությունների ցուցանիշներից:
Մանրամասները՝ տեսանյութում
Վահագն Հակոբյան, Նարեկ Սարգսյան