«Պանամայի օֆշորի» գործով իրավապահներն այլ գործընթաց են սկսել. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Դեռեւս հունիսին «Ժողովուրդ»-ը գրել էր, որ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանը երկու անգամ հրավիրվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն եւ պանամական օֆշորի գործով հարցաքննվել: Մեր տեղեկություններով՝ առաջին անգամ նա ՀՔԾ-ում ցուցմունք է տվել այն մասին, որ մամուլում գրված շվեյցարական «LGT» բանկում Միհրան Պողոսյանը հաշիվներ չունի եւ որպես ապացույց ներկայացրել է Շվեյցարիայից ստացված գրավոր պատասխանները, որը պահանջել եւ ստացել են իր ներկայացուցիչները: Սակայն այդ հարցաքննությունից հետո Միհրան Պողոսյանին մեկ անգամ էլ են հրավիրել ՀՔԾ` հարցաքննության:

Այդ հարցաքննության նպատակը եղել է այն, որ նա պարզաբանի, թե ինչպես է Շվեյցարիայից հավաստիացումներ ստացել: Իսկ այդ հարցաքննությունից հետո  ՀՔԾ-ն հարցաքննության է հրավիրել միջազգային եւ տեղական կազմակերպությունների ներկայացուցիչների` Պողոսյանի ասածները «ստուգելու» համար: «Ժողովուրդ»-ի աղբյուրների փոխանցմամբ՝ օրերս էլ ՀՔԾ-ն հարցաշար է ուղարկել խնդրի հետ առնչություն ունեցող միջազգային կառույցներին»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:




Լրահոս