Տեխնոկրատների կառավարություն այդպես էլ չունեցանք. «ՀԺ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Կարեն Կարապետյանի կառավարությունում առաջին նշանակումներից հետո շրջանառության մեջ մտավ տեխնոկրատների կառավարություն տերմինը։ Շատ հավանական է, որ հենց Կարապետյանը դա շրջանառության մեջ դրեց, որովհետև երևի կուզեր ձևավորել հենց այդպիսի կառավարություն։ Տեխնոկրատների կառավարություն, սակայն, չունեցանք։

Ընդհանրապես 18 հոգանոց կառավարության կազմի նույնիսկ կեսը Կարապետյանի առաջարկությամբ չնշանակվեց։ Խոսքը ընդամենը 5-6 նոր նախարարի մասին է, որոնցից միայն 3-ին կարելի է տեխնոկրատ կոչել։ Այս կառավարությունը ավելի շուտ դոկտոր-պրոֆեսորների կառավարություն է. 5 գիտությունների դոկտորով, 6 գիտությունների թեկնածուով, մեկ գիտական հայտնագործության հեղինակով։ Ունենք նաև մեկ մշակույթի վաստակավոր գործիչ, մեկ կոմերիտուհի և մեկ գեղեցկուհի»:

Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։




Լրահոս