Հայ ուղևորի պատճառով «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Կիև

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելառուսական «Բելավիա» ավիաընկերության Բոինգ 737-800 ինքնաթիռը, որն իրականացնում էր Ժուլյանի (Կիև) – Մինսկ չվերթը, ստիպված է եղել վերադառնալ Կիև՝ կործանիչներ օդ բարձրացնելու սպառնալիքով, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները:

Ինքնաթիռում 136 ուղևոր և անձնակազմի 6 անդամ է գտնվել:

Ինքնաթիռը հարկադրաբար վայրէջք է կատարել ՀՀ քաղաքացի Արմեն Մարտիրոսյանի պատճառով:

«Բելառուսի սահմանի մոտ ինքնաթիռի հրամանատարը հրաման է ստացել անմիջապես վերադառնալ օդանավակայան առանց որևէ բացատրությունների: Ինչպես նաև հայտարարել են, որ հրամանը չկատարելու դեպքում օդ կբարձրացվեն կործանիչներ»,-հայտնել են ավիաընկերությունում:

Արմեն Մարտիրոսյանն իր ֆեյսբուքի էջում գրել է.«Ինչպես և ինչ է եղել…ինչ միջոցներ կձեռնարկվեն..կպատմեմ իրավաբանների հետ խորհրդակցությունից հետո»:

Ուկրաինական Strana.ua կայքը գրում է, որ Արմեն Մարտիորոսյանը հայտնի բլոգեր է և ռուսական «Ուկրաինա.ռու» պարբերականի (մտնում է «Ռոսիա սեգոդնյա» գործակալության մեջ) սյունակագիր:

f32ccb43313bf5f03e8661bef5505691-1

 




Լրահոս