Ռուբիկ Հակոբյանն իր ապագան ո՞ր քաղաքական ուժի հետ է պատկերացնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ը ԱԺ պատգամավոր, «ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակով պատգամավոր դարձած, նախկին ՀՅԴ-ական, այնուհետեւ «Ժառանգության» անդամ, իսկ այժմ անկուսակցական Ռուբիկ Հակոբյանից փորձեց պարզել՝ առաջիկայում 2017թվականի խորհրդարանական ընտրություններն են, նա իր ապագան ո՞ր քաղաքական ուժի հետ է պատկերացնում:

«Ոչինչ չեմ ծրագրել, որեւէ բան չեմ ծրագրել, ահագին ժամանակ ունենք»,- պատասխանեց Ռուբիկ Հակոբյանը: Ի դեպ, ուշագրավ էր, որ նա չցանկացավ պատասխանել, թե արդյոք կան ուժեր, որոնց հետ ինքն իր համագործակցությունը բացառում է: Այլ կերպ ասած՝ չցանկացավ ոչ մի դուռ «փակել», մեծ աշխարք է, ով գիտի՝ իրադարձություններն ինչպես կզարգանան:




Լրահոս