Կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի առաջին տեղակալի ունեցվածքը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար նախարարի առաջին տեղակալ Վահե Ստեփանյանը, ըստ իր պաշտոնական հայտարարագրի, պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ ունեցել Է 5 հազար 560 եվրո, 3 հազար 400 դոլար եւ 25.4 մլն դրամ: Նա հայտարարագրել է նաեւ մեկական հողամաս եւ բնակարան ու 2 նկար` 8 միլիոն դրամից բարձր արժողությամբ:

Այս տարվա ինն ամիսներին նրա եկամուտները կազմել են 57 մլն դրամ, որոնք նա հայտարարագրել է որպես երկու վայրից ստացված աշխատավարձ: Իսկ, ահա, վարչապետի նորանշանակ խորհրդական Ալեքսանդր Խաչատուրյանը պաշտոնը ստանձնելիս անշարժ եւ շարժական գույք չի հայտարարագրել: Նա մեկ ընկերությունում ունի բաժնետոմս՝ 200 հազար դրամ արժողությամբ (արժեքն այս դեպքում սիմվոլիկ նշանակություն ունի): Նրա դրամական միջոցները կազմել են 3.2 մլն դրամ եւ 5 հազար 300 դոլար: Ընթացիկ տարում Խաչատուրյանի եկամուտները կազմել են 7,8 մլն դրամ, որը նա հայտարարագրել է որպես աշխատավարձ, իսկ 3.9 մլն դրամ էլ ստացել է որպես շահաբաժին:




Լրահոս