
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սկսել են այցը տարածաշրջան: Համանախագահներն այժմ գտնվում են Բաքվում, որից հետո կայցելեն Հայաստան և Լեռնային Ղարաբաղ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ Ջեյմս Ուորլիքը Բաքվում Լեռնային Ղարաբաղի հարցով մամուլի ասուլիս է անցկացնում:
«Ես անձամբ խոսել եմ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Նա հայտարարել է, որ կողմ է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանը: Նա պատրաստ է այդ գործընթացի շրջանակներում հանդիպել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հետ»,-ասել է ամերիկացի դիվանագետը:
Ուորլիքն ավելի վաղ հայտնել էր, որ համանախագահները այցի շրջանակներում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հետ, ինչը թույլ կտա շարունակել Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում բարձր մակարդակով սկսված հանդիպումները: Սակայն ամերիկացի համանախագահը չի հստակեցրել, թե երբ և ինչ պայմաններում տեղի կունենա հերթական հանդիպումը: