Բրիտանական Նորֆոլկ կոմսության անասնաբույժներն ամեն օր մերսում և գրկում են Նելսոն անունով ճաղատ ոզնուն, որպեսզի նրա մոտ ասեղներ աճեն:
Ոզնին զրկվել է ասեղներից վայրի բնության մեջ ստացած վնասվածքի պատճառով:
Անասնաբույժները հույս ունեն, որ բուժման կուրսից հետո Նելսոնի մոտ կրկին ասեղներ կաճեն, սակայն նրանք պլանավորում են շարունակել ոզնու խնամքը, եթե նա ճաղատ մնա:
Նրանք չեն ցանկանում առանց պաշտպանության թողնել ոզնուն: