
Հոկտեմբերի 21-ին Դեդոփլիսծղարո-Սիգնաղի-Թբիլիսի ավտոմայրուղում «Կամազ» մակնիշի զինվորական բեռնատար է շրջվել, մեկ զինծառայող է զոհվել, մյուսները վիրավոր են, գրում է Jnews.ge-ն:
Զոհված զինծառայողը Նինոծմինդայի բնակիչ ազգությամբ հայ Ա.Մ.-ն է (ծնված 1996թ.):
Զինծառայողները Դեդոփլիսծղարոյից Օսիաուրի էին մեկնում: Տուժածներին տեղափոխել են հիվանդանոց:
Երեկ դեպքի վայր էր մեկնել Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան:
Վթարի պատճառները դեռևս հայտնի չեն: Դեպքի փաստով հարուցվել է քրեական գործ: