Խոյ. Օրը բարդ կլինի և նշանի որոշ ներկայացուցիչների համար այն կապված կլինի լուրջ կորուստների և խնդիրների հետ, որոնց լուծել, բոլորին չի, որ կհաջողվի: Մինչև մի որևէ կարևոր քայլ ձեռնարկելը, խորհուրդ հարցրեք այնպիսի մարդուց, ում լիովին վստահում եք և մի գնացեք ռիսկի, եթե դրա անհրաժեշտությունը չկա: Ձեր խորաթափանցության շնորհիվ այսօր կկարողանաք ջրի երեա հանել ձեր գաղտնի թշնամիներին, մերկացնել նրանց, ովքեր խաբեությամբ նվաճել են ձեր վստահությունը: Օրվա վերջում հնարավոր է ինքնազգացողության կտրուկ անկում, այդ ժամանակահատվածի վրա ավելի լավ է, ոչ մի բան չպլանավորեք:
Ցուլ. Օրը հարմար չէ ազդեցիկ մարդկանց հետ շփվելու և կարևոր հանդիպումների համար: Աշխատեք մնալ ստվերում և ձեր հանդեպ ուշադրություն չհրավիրել` այդպես շատ ավելի հեշտ կլինի լուծել մի շարք խնդիրներ: Հանգիտս տարեք ձեր հասցեին քննադատությունը, եթե անգամ ձեզ թվում է,թե այն ոչ կոնստրուկտիվ է` այդկերպ դուք կխուսափեք կոննֆլիկտներից, որոնք երկար ժամանակ բարդացնելու էին ձեր կյանքը: Կարող են ֆինանսական խնդիրներ ծագել, հնարավոր են չպլանավորած ծախսեր: Մի ստորագրեք փաստաթղթեր երկարաժամկետ համագործակցության վերաբերյալ և ձեր վրա նյութական պատասխանատվություն մի վերցրեք:
Երկվորյակներ. Այսօր սովորականից ավելի շատ են տարաձայնություններ ծագում թե տանը, և թե աշխատավայրում, և դուք էլ շատ եք ապրումներ ունենում այդ կապակցությամբ, անվերջ վերլուծում եք ձեր վարքագիծը, հույս ունենալով գտնել դրանցում սխալներն ու անմիջապես դրսնք ուղղել: Այնինչ, այս օրվա խնդիրների մեծ մասը ծագում է ոչ ձեր մեղքով, այնպես որ պետք չէ շատ հրապուրվել ինքնաքննադատությամբ: Շատ ավելի ճիշտ կլինի մտոլե այն բանի շուրջ, թե ինչպես լավագույնս օգտագործել ստեղծված իրավիճակը: Օրը բարդ է էմոցիոնալ առումով և շռայլ` սթրեսային իրավիճակներով: Նշանի որոշ ներկայացուցիչներ փորձում են վերադարձնել լավ տրամադրությունը համեղ, սակայն ոչ դիետիկ սնունդով, իսկ հետո իրենք իրենց խարազանում թուլություն դրսևորելու համար:
Խեցգետին. Այսօր ստիպված եք լինելու ասել բազմաթիվ տհաճ խոսքեր մարդկանց, ովքեր թանկ և համակրելի են ձեզ: Հնարավոր են կոնֆլիկտներ և վեճեր, որոնց ընթացքում կլինեն հարվածներ կստանաք, և որքան էլ փորձեք դրանք մեղմել, միևնույն է` ոչ մի լավ արդյունքներ չեք հասնի: Բարդ իրավիճակում կողմնորոշվելու ցանկությունը և դրանից ելք գտնելու ձգտումը նշանի ներկայացուցիչներից շատերին ստիպում է հուշման համար դիմել արտասովոր գրականության, հիմնականում` հոգեբանական և էզոթերիկ բնույթի: Սակայն բոլոր նոր գիտելիքները անօգուտ կլինեն, քանի դեռ դուք կարգուկանոն չեք մտցրեք սեփական մտքերում:
Առյուծ. Այսօր ստիպված եք լինլեու շատ մեծ ժամանակ նվիրել այնպիսի խնդիրների լուծմանը, որոնք ծագել են բավական վաղուց և ոչ` ձեր մեղքով: Դուք զուր տեղը չեք վատնում ժամանակը, սակայն ձեր որոշ գործողությունների շրջապատի սրտովը չեն` կարող են հնչել մեղադրանքներ եսասիրության, ոչ նրբանկատության, ուրիշների տեսակետների հետ հաշվի չնստելու մեջ: Որոշ Առյուծներ խախտում են ստեղծված ավանդույթները, հրաժարվում են գնալ արդեն գծած ուղով և փաստացի, գործում են ռիսկի գնալով: Եվ արի ու տես, որ հենց նրանք են հասնում լավագույն արդյունքների` թեկուզև զգալի ջանքերի գնով:
Կույս. Մտերիմների մասին հոգսը այսօր ձեզանից սովորականից ավելի շատ ժամանակ կխլի, և դուք էլ ստիպված կլինեք շատ ջանքեր թափել կենցաղային հոգսերի և ընտանեկան խնդիրների լուծման վրա: Այդ ամենով հանդերձ, չի կարելի մոռանալ աշխատանքի մասին, քանի որ եթե դուք մի կողմ թողնել պրոֆեսիոնալ գործերը, դրանից անմիջապես կօգտվեն ձեր մրցակիցները և անբարյացկամները ու արագորեն կշրջանցեն ձեզ: Բարդ է նաև օրվա էմոցիոնալ ֆոնը` տրամադրությունը հաճախակի փոխվում է, իսկ սեփական գործողություններում էլ դուք ավելի շատ առաջնորդվում եք հպանցիկ ցանկություններով, քան` սթափ գիտակցությամբ:
Կշեռք. Հակասական օր է: Մի կողմից, ամեն ինչ ընթանում է ոչ այնքան վատ, ինչպես առաջին հայացքից թվում է, մյուս կողմից էլ` դուք հակված եք պահանջել անհնարինը ինչպես ձեզանից, այնպես էլ` շրջապատից, ինչը լրացուցիչ բարդություններ է առաջացնում: Դուք չափից ավելի մեծ տեղ եք տալիս այն բանին, թե ինչ են ձեր մասին մտածում ուրիշները, չնայած ավելի լավ կլիներ կենտրոնանալ ավելի պրակտիկ բաների վրա: Մեծ է հաշվարկներում սխալվելու հավանականությունը: Դուք ցրված եք և սովորականից ավելի հաճախ եք կորցնում իրերը, փողը և փաստաթղթերը: Հնարավոր են ուշադրության նշաններ, սիրո խոստովանություններ:
Կարիճ. Այսօր պետք կլինի շատ ջանք թափել: Գաղափարները, որոնք ձեզ կօգնեն հաջողության հասնել, ընկած չեն արտաքին մակերևույթի վրա, այնպես որ ստիպված եք լինելու գլուխ կոտրել: Մտածել պետք կլինի ինքնուրույն, քանի որ շրջապատի բազմաթիվ խորհուրդները ձեզ միայն շեղում են: Օրը հարմար է ֆինանսական խնդիրներ լուծելու համար: Ցանկալի է այսօր փակել նախկին պարտքերը, անել բոլոր անհրաժեշտ վճարումները: Կարելի է օգտակար ծանոթություններ հաստատել` հիշեք, որ դուք բարեհաճ տպավորություն եք թողնում շրջապատի վրա, ամեն պատեհ առիթով ձեզ ցուցադրում եք լավագույն կողմերով:
Աղեղնավոր. Այսօր արժե զբաղվել երկրպագուների և դաշնակիցների որոնումներով, և դուք հաստատ կգտնեք նրանց, ընդ որում` հնարավոր է, որ գտնեք ձեր նախկին անբարյացկամների մեջ: Կարելի է այցելել աշխարհիկ միջոցառումներ` դուք ոչ միայն հիանալի ժամանակ կանցկացնեք և ձեր հասցեին բազմաթիվ հաճոյախոսություններ կլսեք, այլև`օգտակար ծանոթություններ կհաստատեք: Հնարավոր է հաջողություն ստեղծագործական ոլորտում` ներշնչանքը կայցելի նշանի այն ներկայացուցիչներին, ում գործունեությունը սերտորեն կապված է արվեստի կամ շոու-բիզնեսի հետ: Օրը հարմար է տանը վերանորոգում սկսելու համար:
Այծեղջյուր. Օրը բավական հարմար է խոշոր գործարքներ կնքելու համար, այդ թվում և` անշարժ գույքի հետ կապված: Հաջող են անցնում արտերկյա գործընկերների հետ բանակցությունները, օրը հարմար է արտերկիր գործնական կամ զվարճալի ուղևորության մեկնելու համար: Ֆինանսական պատկերը բարենպաստ է, դուք խելամիտ եք տնօրինում փողը: Եռանդը, որով դուք ձեռնամուխ եք լինում ցանկացած ձեր խնդիրը լուծելու համար, թույլ է տալիս հեշտությամբ և արագ հասնել անհրաժեշտ արդյունքի, սակայն շփոթեցնում է շրջապատին: Դա կարող է առաջ բերել տարաձայնություններ մտերիմների հետ:
Ջրհոս. Մի շտապեք: Օրը բավական բարենպաստ է, սակայն ունայնությունը և շտապողականությունը կարող են սխալների և թյուրիմածությունների պատճառ դառնալ: Հիշեք, որ բոլորովին պարտադիր չէ լուծել բոլոր խնդիրները ինքնուրույն` ձեր կողքին կան մարդիկ, ովքեր պատրաստ են օգնության հասնել կամ օգտակար խորհուրդներ տալ: Շանս ունեք ստանալ ազդեցիկ մարդու հովանավորությունը: Նշանի բազմաթիվ ներկայացուցիչների համար օրը կապված կլինի նոր ծանոթությունների և ռոմանտիկ հրապույրների հետ: Հնարավոր է լուրջ հարաբերությունների սկիզբ` լի դրական էմոցիաներով:
Ձկներ. Օրվա բազմաթիվ խնդիրներ շատ ավելի պարզ կարելի է լուծել, քան դա առաջին հայացքից թվում է: Այն, որ եղած խնդիրներին իրար ետևից փոխարինելու են գալիս նորերը, ձեզ բոլորովին չի մտահոգում: Գործնական բանակցություններում և հանդիպումներին ձեր ելույթները վառ ու հիշվող կլինեն, նշանի որոշ ներկայացուցիչների համար դրանք ճանապարհ կբացեն դեպի կարիերայի նոր բարձրունքներ: Այսօր կարելի է և փոխել աշխատանքը` նոր տեղում ձեզ մեծ հաղթանակներ են սպասում: Օրը հարմար է ընկերների հետ հանդիպման, երեկույթների և այլ աշխարհիկ միջոցառումների այցելելու համար: