Լոնդոնի «Չելսի»-ի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն ու Ժոզե Մոուրինյուն չեն ընդգրկվել ՖԻՖԱ-ի տարվա լավագույն մարզչի կոչման հավակնորդների թվում:
Աղբյուրի համաձայն՝ ցուցակում են ընդգրկվել՝ Մասիմիլիանո Ալեգրին («Յուվենտուս»), Կլաուդիո Ռանիերին («Լեսթեր»), Մաուրիցիո Սարին («Նապոլի»), Ֆերնանդու Սանտուշը (Պորտուգալիայի հավաքական), Դիդյե Դեշամը (Ֆրանսիայի հավաքական), Կրիս Քոուլմեն (Ուելսի հավաքական), Լարս Լագերբեկ (Իսլանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ), Մայքլ Օնիլ (Հյուսիսային Իռլանդիա), Զինեդին Զիդան («Ռեալ), Ունաի Էմերի (ՊՍԺ), Լորան Բլան (ՊՍԺ-ի նախկին գլխավոր մարզիչ), Խոսեպ Գվարդիոլա («Մանչեսթեր Սիթի»), Յուրգեն Կլոպ («Լիվերպուլ»), Լուիս Էնրիկե («Բարսելոնա»), Խերարդո Մարտինո («Ատլանտա Յունայթեդ»), Մաուրիսիո Պոչետինո («Տոտենհեմ»), Դիեգո Սիմեոնե («Աթլետիկո»), Իգնասիո Ամբրիս («Ամերիկա»), Խուան Անտոնիո Պիցի (Չիլիի հավաքական), Ռեյնալդո Ռուենա («Աթլետիկո Նասիոնալ»), Ռույ Վիկտորիա («Բենֆիկա»):
Պարգեւատրման արարողությունը կկայանա 2017 թվականի հունվարին Ցյուրիխում: