
Ինչպես ավելի վաղ հայտնել էին ուկրաինական լրատվամիջոցները, հայ ուղևորի՝ բլոգեր Արմեն Մարտիրոսյանի պատճառով «Բելավիա» ավիաընկերության ինքնաթիռը ստիպված է եղել վերադառնալ Կիև:
Այդ կապակցությամբ Բելառուսը բողոք է ներկայացրել , փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
«Հոկտեմբերի 22-ին Բելառուսի արտաքին գործերի նախարարություն է կանչվել Բելառուսում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հանձնակատար Վալերի Ժիգունը»,-հայտնել են Բելառուսի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչները:
Ուկրաինական ԶԼՄ-ները գրում են նաև, որ հայտարարվել է հրամանը չկատարելու դեպքում կործանիչներ օդ բարձրացնել: