Այսօր Ալ. Թամանյանի անվան Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում կայացավ շվեյցարացի ճարատարապետ Ջուլիեն Կիզայի` Մենդրիսիոյի ճարտարապետական ակադեմիա՝ բացառիկ հայացք ճարտարապետությանը թեմայով դասախոսությունը, որի ժամանակ բանախոսը ապագա ճարտարապետներին ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի նոր կոնցեպտները` պատասխանելով նրանց հետաքրքրող հարցերին:
Դասախոսությունը, որին ներկա էր ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը, կազմակերպվել էր Հայաստանի Հանրապետության ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի, Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան, Ալ.Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի և Ճարտարապետության և Շինարարության Հայաստանի ազգային համալսարանի նախաձեռնությամբ:
Դեսպան Գասսերը ողջունելով ներկաներին նշեց, որ այս հանդիպումը կարևոր դերակատարություն կարող է ունենալ ապագայում հայ և շվեդ ճարտարապետների համագործակցության համար:
Ջուլիեն Կիզան պարզ ճարտարապետության ջատագովը լինելով ներկայացրեց շվեյցարական ճարտարապետական դպրոցի հիմնադրույթները, նշելով, որ ինքը նախընտրում է կենտրոնանալ այն հիմքերի վրա, որոնք առաջնորդում են ցանկացած նախագիծ դեպի հստակ ուղղություն:
Հանդիպման ավարտին ՀՀ-ում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Լուկաս Գասսերը հանդիպում-առանձնազրույց ունեցավ ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի նախագահ Նարեկ Սարգսյանի հետ: Կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցեր: