
Օրեր առաջ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում կայացրեց «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ին 5 մլն դրամ տուգանելու մասին:
«Ժողովուրդ»-ը գրել էր, որ ՀԷՑ-ը չի կարգավորել էլէներգիայի հաշվիչների գործունեությունը: Բանն այն է, որ այս տարվա ապրիլին ՀԾԿՀ-ն պարզել էր, որ էլէներգիայի հազարավոր հաշվիչներ ժամային շեղումներով են գործում: Ապրիլին ՀԷՑ-ին ժամանակ էր տրվել, որ մինչեւ օգոստոսի 1-ը ավարտեր հաշվիչների կարգավորման գործընթացը: Սակայն դա չի իրականացվել, եւ պարզվում է՝ մոտ 30 հազար հաշվիչներ ժամանակային շեղում ունեն: Ինչի արդյունքում ՀԾԿՀ-ն որոշել է տուգանել ՀԷՑ-ին՝ 5 մլն դրամի չափով:
Մանրամասները` տեսանյութում
Սյունէ Համբարձումյան, Նարեկ Սարգսյան