
Իսպանական Պրիմերայի 9-րդ տուրում «Բարսելոնա»-ն 3։2 հաշվով դժվարին հաղթանակ տարավ «Վալենսիա»-ի նկատմամբ և հաղթանակ կորզեց վերջին վայրկյաններին։
Խաղի հաշիվը 22-րդ րոպեին բացեց «Բարսելոնա»-ի ի հարձակվող Լիոնել Մեսսին, ով խփեց առաջին խաղակեսի միակ գոլը։ Երկրորդ խաղակեսի սկզբնամասում դաշտի տերերը 4 րոպեում խփեցին 2 գոլ և առաջ անցան հաշվի մեջ։ Կատալոնական ակումբի կազմում 62-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց ուրուգվայցի հարձակվող Լուիս Սուարեսը, իսկ ավելացված ժամանակում Մեսին անվրեպ իրացրեց 11 մետրանոց հարվածը՝ հաղթանակ պարգևելով հյուրերին։
Իսպանիայի առաջնություն, 9-րդ տուր
«Վալենսիա» – «Բարսելոնա»՝ 2։3
Մունիր Էլ Հադադի, 52, Ռոդրիգո, 56 – Լիոնել Մեսի, 22, 90+4 (11մ), Լուիս Սուարես, 62